Պենտագոնը հրաժարվել է պարզաբանել՝ արդյոք Միացյալ Նահանգները միջոցներ է մշակում հիպերձայնային զենքի դեմ պայքարելու համար
Պենտագոնն առաջնահերթություն է համարում հիպերձայնային զենքի մշակումը, սակայն չի հրապարակում տեղեկատվություն այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը նույնպես փորձում է միջոցներ ստեղծել նման համակարգերի դեմ պայքարելու համար։ՏԱՍՍ-ի հողորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը Վաշինգտոնում տեղակայված Defense Writers Group-ի հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության փոխնախարար Հայդի Շուն, որը պատասխանատու է հետազոտությունների և զարգացման հետ կապված հարցերով։
ՏԱՍՍ-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներկայումս մշակում է համակարգեր, որոնք նախատեսված են գերձայնային հրթիռներ որսալու համար, թե՞ ծրագրում է դա անել ապագայում, Շուն չի պատասխանել:
Պենտագոնի ղեկավարի տեղակալին հարցրել են նաև, թե ինչպես կարող է ԱՄՆ-ը փակել Ռուսաստանի և Չինաստանի հետ բացը հիպերձայնային զենքի մշակման հարցում։
«Ես կասեի, որ դա պարզապես ֆիզիկա է, այնպես չէ՞: Եթե դուք ունեք լավ ֆիզիկոսներ և ինժեներներ, ապա ի վերջո դուք կարող եք զարգացնել այս հիպերձայնային համակարգերը: Դա այնքան էլ դժվար չէ», - պատասխանել է նա:
Միևնույն ժամանակ Շուն ընդգծել է. «Ինձ չի հետաքրքրում մրցարշավը Չինաստանի կամ Ռուսաստանի հետ: Մրցավազքը այն է, երբ ունես 1000 հրթիռ, ուստի ինձ պետք է 1000 հրթիռ: Սա պարտվողական մոտեցում է»:
Կարծիքներ