Մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Տոշիկի Կայֆուն
91 տարեկան հասակում մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Տոշիկի Կայֆուն։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին։
Կառավարության նախկին ղեկավարը մահացել է հունվարի 9-ին։
Կայֆուն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի նոյեմբերը։ Նա դարձավ Ճապոնիայի կառավարության առաջին ղեկավարը, որը հավանություն տվեց ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումների տեղակայմանը արտասահմանում։
Կարծիքներ