«Ալաշկերտը» պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում

«Ալաշկերտը» պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում

Հայաստանի չեմպիոնի Երևանի «Ալաշկերտը» պարտությամբ մեկնարկեց ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնֆերենցիաների լիգայի (A խումբ) խմբային փուլի մեկնարկային տուրում «Ալաշկերտ»-ը մրցեց Թել-Ավիվի «Մաքաբի»-ի հետ: Իսրայելական թիմը կարողացավ առավելության հասնել 4:1 հաշվով: Երևանի ակումբի կազմում միակ գնդակը խփեց Էմբալոն` 17-րդ րոպեին: Ըստ վիճակագրության թիմերը հավասար հնարավորություններ և առավելություն ունեին:

Հաջորդ հանդիպումը «Ալաշկերտ»-ը կանցկացնի Երևանում` սեպտեմբերի 30-ին ընդունելով ֆինլանդական «ՀԻԿ»-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում