Red Balloon Challenge․ Թուրքիայի ագրեսիան տարածաշրջանային խնդիր է․ փուչիկն ուռչել ու իսկական պատուհաս է դարձել
Արցախա-ադրբեջանական պատերազմի 21-րդ օրը համացանցում սկսվեց, հետագայում մեծ թափ առավ Red Balloon Challenge նախաձեռնությունը․ վերցնում ենք կարմիր փուչիկ, պայթեցնում այն, տեսանկարահանում եւ տեղադրում սոցիալական ցանցերում՝ #redballoonchallenge հեշթեգով։
Red balloon-ը լի է Թուրքիայի ագրեսիայով ու բռնությամբ, այն պայթեցնելով՝ աշխարհին կոչ է արվում դադարեցնել թուրքական ահաբեկչական գործունեությունը, բռնությունները ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։
Մարտահրավերի նախաձեռնողներից Մերի Բաբոյանն Infocom-ի հետ զրույցում ասաց, որ գաղափարը ամբողջ աշխարհի ուշադրությունը պատերազմի վրա հրավիրելն ու աշխարհի աջակցությունը ստանալն է։
Իսկ թե ինչու է ընտրվել հենց կարմիր փուչիկը, մեր զրուցակիցն ասաց, որ այն խորհրդանշում է Թուրքիան․
«Ամբողջ աշխարհն արդեն ընդունել է, որ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, ոչ միայն Ադրբեջանի նախաձեռնությամբ է, այլեւ Թուրքիայի»,- շեշտեց նախաձեռնության համահեղինակը՝ հավելելով, որ սա տարածաշրջանային խնդիր է, եւ փուչիկն ուռչել ու իսկական պատուհաս է դարձել։
Կարծիքներ