Բայդենի խորհրդականը Հյուսիսային Եվրոպայի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Բայդենի խորհրդականը Հյուսիսային Եվրոպայի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը երեքշաբթի հեռախոսով քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հյուսիսային երկրների գործընկերների հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմաամբ՝ այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (SNB) խոսնակ Էմիլի Հորնի գրավոր հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է այս փաստաթղթում, կողմերը դիտարկել են անդրատլանտյան անվտանգության ամրապնդման ուղիները։

«Պարոն Սալիվանը և նրա գործընկերները քննարկել են Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու իրենց պատրաստակամությունը, եթե նա շարունակի ագրեսիան Ուկրաինայի դեմ», - ասում է Հորնը:

Նրա խոսքով՝ կողմերը նաև գիտակցել են դիվանագիտության կարևորությունը իրավիճակի դեէսկալացիայի համար, այդ թվում՝ ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան երկխոսության, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի և ԵԱՀԿ-ի միջոցով։

«Նրանք ընդգծել են իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- պարզաբանել է ԱԱԽ ներկայացուցիչը։

 Սալիվանը բարձր է գնահատել Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի հավատարմությունը, որոնց պաշտոնյաները մասնակցել են ընթացիկ հեռախոսազրույցին, եվրոպական անվտանգության հիմքում ընկած արժեքներին և սկզբունքներին։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում