ԿԺԴՀ-ն ցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

ԿԺԴՀ-ն ցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել ցամաքային կայանքից դեպի Ճապոնական ծով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության շտաբների ղեկավարների կոմիտեի տվյալները։

Նշվում է, որ հարավկորեացի զինվորականները կապի մեջ են ԱՄՆ-ի հետ և շարունակում են վերլուծել արձակման տվյալները։

Ճապոնիայի առափնյա պահպանության տվյալներով՝ հրթիռն ընկել է Ճապոնական ծովը։

Այս պահին Ճապոնիայի պաշտպանության վարչությունը վերլուծում է նաև ԿԺԴՀ-ի արձակման մասին տեղեկատվությունը և դեռևս չի կարողանում ճշգրիտ տվյալներ տրամադրել կործանման վայրի, հրթիռի թռիչքի բարձրության և տեղի ունեցածի այլ մանրամասների մասին։

Վերջին անգամ ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկումներ է իրականացրել անցյալ տարվա հոկտեմբերին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում