Սև ծովից սկսվել է սառը օդային հոսանքների ներհոսք ՀՀ տարածք
Սև ծովից հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է։ Այսօր ժամը 18։00-ին երեկվա նույն ժամի համեմատությամբ օդի ջերմաստիճանը նվազել է 4-ից 5 աստիճանով։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Կարծիքներ