Երեկ գիշերեցի Այգեպարում՝ Կիզոխյանների տանը. Աննա Հակոբյան
Երեկ գիշերեցի Այգեպարում՝ Կիզոխյանների տանը։
Լոսանկարում տան տիկինն է՝ Գոհարը, որ սուրճ է լցնում եւ նրա խնամին՝ տիկին Վարդուշը։
Տիկին Գոհարի աղջիկն ամուսնացել է տիկին Վարդուշի տղայի հետ։ Վերջինս զինծառայող է, մի քանի օր առաջ վիրավորվել է եւ հիմա Մուրացանի հոսպոտալում է։ Երեւանում է նաեւ կինը՝ Գոհարի աղջիկը, որին ինչպես սկեսուրն է ասում՝ ուղարկել են, որ իր աչքով ամուսնուն տեսնի՝ խաղաղվի։
Կրակոցների ժամանակ այս երկու կանայք միշտ միասին են լինում։ Տիկին Վարդուշը խնամու տանն է գիշերում, որովհետեւ իր տունը շատ ավելի վտանգավոր դիրք ունի։
Մինչեւ քնելը երեքով շատ երկար զրուցեցինք, դառը կյանքից մինչեւ կատակներ, օրինակ, որ ականների պայթյունների ամենաթեժ պահին, մահճակալի տակ պատսպարված իրենցից մեկը մյուսին առաջարկել է՝ «նկարվել եւ սայթ գցել»։
Շնորհակալ եմ տիկին Գոհարին այդքան հոգսի մեջ մեր առաջ իր տան դռները բացելու եւ գիշերակաց տրամադրելու համար՝ տան տիկնոջ համար մեծ խառնաշփոթ:
Գիշերն Այգեպարում խաղաղ էր, ասում են մի քանի կրակոց հնչել է, բայց ես անքան խորն ու ամուր էի քնել, որ չեմ լսել։
Աննա Հակոբյանի գրառումը
Կարծիքներ