6.0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայում
Երեք մարդ Է տուժել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից: Այդ մասին հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը: Աոմորի եւ Իվատե պրեֆեկտուրաներում տուժել Է երեք մարդ: 80 տարեկան մի կին գլխի վնասվածք Է ստացել այն բանից հետո, երբ նրա վրա ընկել Է հեռուստացույցը, 70-ամյա մեկ այլ կին վնասվածք Է ստացել ընկնելիս, իսկ եւս մեկը վնասել Է ուսը, «բռնելով պահարանը», որպեսզի այն չընկնի:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հետցնցումներն այս շրջանում կշարունակվեն եւս մեկ շաբաթ, դրանք հատկապես ուժեղ կլինեն առաջիկա երկու-երեք օրերին: Կառավարությունը վարչապետի գրասենյակին առընթեր ստեղծել Է արտակարգ շտաբ: 6.0 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել Խաղաղ օվկիանոսում, Ճապոնիայի հյուսիս-արեւելքում գտնվող Իվատե պրեֆեկտուրայի առափնյա շրջանում ժամը 02:46-ին (Երեւանի ժամանակով հոկտեմբերի 5-ին ժամը 21:46-ին): Օջախն ընկած Է 50 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքներ չկան: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են 12 պրեֆեկտուրաներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ