ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Հունաստան. կստորագրվի համագործակցության հուշագիր
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել են Աթենք:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից Freenews.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Կարծիքներ