Դպրոցների տնօրեններին հորդորել են գումա՞ր հավաքել․ քաղաքապետարանից պարզաբանում են
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կանչվել են տարբեր դպրոցների տնօրեններ, վերջիններիս հորդորել են աշակերտների և ծնողների հետ միասին կամավորական ջոկատների համար գումար հավաքել և փոխանցել x հաշվեհամարին։ Լուրի իսկությունը ճշտելու համար Freenews.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որը հերքեց վերոնշյալ լուրը`
«Կան հրապարակված հաշվեհամարներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» և այլ հիմնադրամներ։ Բոլոր այն անձինք ու կազմակերպությունները, որոնք ուզում են մասնակցել այդ հանգանակությանը , մասնակցում են։ Որևէ մեկին հորդորել, կոչ անել , առավել ևս պարտադրել ՝ բնականաբար չի կարող լինել»,- եզրափակեց Կարապետյանը։
Կարծիքներ