Որևէ վիրավոր զինծառայողի բուժում սարքավորումների և դեղորայքի բացակայության պատճառով չի տուժել. ԱՆ
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել կենտրոնացած ձեռքբերումների և մարդասիրական օգնության մասին:
«Բժշկական կենտրոնների հարգելի բժիշկներ,
Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում, և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում, խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։
Այն է՝ տվյալ հիվանդանոցի տնօրինության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն, և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» պահեստում, տեղում կտրամադրվի, իսկ չլինելու դեպքում՝ օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։
Տեղեկացնենք նաև, որ մինչ օրս առողջապահահության նախարարության կողմից մատակարարվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը, և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ