Ղազախստանի նախագահը արիության համար հետմահու պարգևատրել է 16 զինվորականի և ոստիկանի
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հետմահու պարգևատրել է հանրապետությունում անկարգությունների ժամանակ զոհված 16 զինվորականների և ոստիկանների։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հրամանագրի տեքստը հրապարակվել է կիրակի օրը պետության ղեկավարի կայքում։
«Զինվորական և ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրվածության համար, ինչպես նաև պետության շահերը պաշտպանելու գործում կատարված գործերի համար պարգևատրել »,- ասվում է փաստաթղթի տեքստում։
Ղազախստանում «Արիության» շքանշանով և «Մարտական արիության համար» մեդալով պարգևատրվում են զինված ուժերի և այլ ռազմական կազմավորումների զինծառայողները, ինչպես նաև ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները:
Կիրակի ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ անկարգությունների ժամանակ զոհվել է 16 ոստիկան, Ազգային գվարդիայի և Ղազախստանի պաշտպանության նախարարության զինծառայող, ավելի քան 1,3 հազարը վիրավորվել։
Կարծիքներ