Բայկալում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի օրը Բայկալ լճում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են մարզում, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է ԱԻՆ մարզային շտաբի մամուլի ծառայությունը։ էպիկենտրոնը գտնվել է Բոլշոյե Գոլուստնոյե գյուղից 28 կմ հեռավորության վրա, ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5,4 բալ։
Ինչպես հաղորդվում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղի կայքում, Իրկուտսկի մարզի 46 բնակավայրերում և Բուրյաթիայում ցնցումներ են զգացվել երկուսից չորս մագնիտուդ ուժգնությամբ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ բնակչության կողմից բողոք կամ ահազանգ չի եղել։ Զոհեր և ավերածություններ չկան։ Բնակչության կենսագործունեությունը չի խախտվում, կենսապահովման օբյեկտները նորմալ աշխատում են։
Կարծիքներ