Լա լիգայի ղեկավար. Մեսիի հեռանալը դրամա չի լինի մեզ համար
Իսպանական Լա լիգայի ղեկավար Խավյեր Տեբասը անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Մեր բախտը բերել է այսքան տարի հետևել նրա խաղին, սակայն Մեսին պետք է շատ լավ մտածի իր անելիքների մասին: Եթե Մեսին հեռանա «Բարսելոնայից», նրա հեղինակությունը կտուժի: Դա ճիշտ է, որ նա կարող էր ավելի լավ առաջարկ ստանալ ֆինանսական առումով, սակայն ես կարծում եմ, որ նա պետք է պահպանի հեղինակությունը, որը վաստակել է 20 տարուց ավելի:
Եթե Մեսին տեղափոխվի Պրեմյեր լիգա, դա դրամա չի լինի մեզ համար: Ռոնալդուն հեռացել է, Նեյմարը՝ նույնպես: Ես չեմ նկատել, որ Ֆրանսիայի առաջնությունը սուպերմակարդակի հասած լինի բրազիլացու տրանսֆերից հետո: Այդպիսին է իրականությունը: Մարդիկ սխալվում են՝ մտածելով, որ ֆուտբոլիստներն են որոշում առաջնության մակարդակը: Եվ ես ուրախ եմ, որ նրանք այդպես են մտածում, քանի որ նրանք չեն աճի»,- Տեբասի խոսքը մեջբերում է AFP-ը:
Կարծիքներ