Երևանի Արզումանյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանի Արզումանյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 16-ին, ժամը 22։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 8ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը  22։55-ին, մարվել՝ 23։12-ին։ Այրվել են կենցաղային իրեր, բազմոց և 20 կիլոգրամանոց գազի բալոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում