Մեքսիկայի հարավում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կիրակի օրը 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հարավում գտնվող Խաղաղօվկիանոսյան Օախակա ափին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ղեկավարությունը։
«Մինչ այս պահը զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ նախնական տվյալների՝ ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ, սակայն այս գնահատականը հետագայում վերանայվել է։
2017 թվականի սեպտեմբերին Մեքսիկայում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել։ Սեպտեմբերի 7-ի (8,2 բալ ուժգնությամբ) աղետի զոհ է դարձել 102 մարդ Օախակա, Չիապաս եւ Տաբասկո նահանգներում։ Սեպտեմբերի 19-ի (7,1 մագնիտուդով) երկրաշարժը խլել է 369 մարդու կյանք, որից 228-ը Մեխիկոյում։ Ստորգետնյա ցնցումները վնասել են ավելի քան 180 հազար տուն և բնակարան հարավային և կենտրոնական նահանգներում, մոտ 40 հազարն ամբողջությամբ ավերվել է։ Ավելի քան 2 միլիոն մարդ նյութական վնաս է կրել։
Կարծիքներ