Դիբալան ցանկանում է հեռանալ Յուվենտուսից
Յուվենտուսի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է հեռանալ ակումբից։ Արգենտինացի խաղացողը վրդովված է, որ թուրինյան թիմը վերանայել է ապագա պայմանագրի պայմանները և չի պատրաստվում բարձրացնել իր աշխատավարձը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Եթե իրավիճակը չփոխվի, 28-ամյա խաղացողը պատրաստվում է հեռանալ թիմից ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Ծեր սինյորայի» հետ։
Դիբալան Յուվենտուսում է հանդես գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ