Զորահավաքի մասնակից քաղաքացիների դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի (զինծառայողների) դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:
Պաշտպանության բանակը հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:
Կարծիքներ