Հնդկական դեղագործական ընկերությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութի թեստավորման հայտ Է ներկայացրել
Հնդկական Dr Reddy’s Laboratories դեղագործական ընկերությունը ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի թեստավորման վերանայված հայտ Է ներկայացրել Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկիչին (DCGI): Այդ մասին ANI գործակալությանը հայտնել Է կառավարական մի պաշտոնյա: Ավելի վաղ բժշկության ոլորտում հնդկական կարգավորիչը մերժել Էր երկրում ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումների միանգամից երրորդ փուլ անցկացնելու վերաբերյալ Dr Reddy’s Laboratories-ի առաջարկությունը եւ առաջարկել անցկացնել դրա հետազոտության երկրորդ եւ երրորդ փուլը: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Dr Reddy՚s Laboratories Ltd-ն ավելի վաղ պայմանավորվել Էին պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացման շուրջ: Հաղորդվել Էր, որ տեղական կարգավորիչների հավանությունն ստանալուց հետո Հնդկաստան կմատակարարվի 100 միլիոն չափաբաժին:
Կարծիքներ