Վարձկանների նոր խումբ է հասել Ադրբեջան. Թուրքիան դժվարությամբ է հավաքագրում նրանց

Վարձկանների նոր խումբ է հասել Ադրբեջան. Թուրքիան դժվարությամբ է հավաքագրում նրանց

Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցելու համար Ադրբեջան է հասել սիրիացի ահաբեկիչների 300 հոգանոց նոր խումբը։ Տեղեկությունը armeniasputnik.am-ի փոխանցմամբ հայտնում է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը (SOHR)։

 

 Ադրբեջանի կողմից կռվող գրոհայինների ընդհանուր թիվն առնվազն 2350 է։ Նրանցից 215-ը սպանվել են, ևս 320–ը վերադարձել են` գումարները հետ տալու պայմանով։

 

«Թուրքիան ահաբեկիչներին հավաքագրելու հետ կապված խնդիրներ ունի, քանի որ վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ։ Դա երկու գործոնով է պայմանավորված` մեծ կորուստներ և սպանվելու հավանականություն։ Բացի այդ, վարձկանների մեծ մասը միայն հիմա է իմանում, որ ադրբեջանցիները ոչ թե սունիներ են, այլ շիաներ», – նշում է կենտրոնը։

 

Միևնույն ժամանակ տեղեկություններ կան, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից առնվազն 29 վարձկան է սպանվել։ Նրանցից 15-ի մարմիններն արդեն Սիրիա են հասցրել։ Ընդ որում` նշվում է, որ սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղում առնվազն 217 զինյալ է սպանվել, 138-ի մարմինները հանձնել են հարազատներին։

 

Ինչպես հայտնի է, Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխում է մարտական գործողությունների գոտի, ինչի մասին ավելի վաղ խոսել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ու այլ պաշտոնյաներ։ Հայտնի է, որ Արցախի ռազմական գործողությունների գոտում սպանվել է «Ֆիրքաթ ալ Համզա» խմբավորման հրամանատարներից մեկը` Ադել ալ Շահիրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում