Արագածոտնի մարզի Դավթաշեն և Ներքին Սասնաշեն բնակավայրերում շչակներ են գործարկվելու

Արագածոտնի մարզի Դավթաշեն և Ներքին Սասնաշեն բնակավայրերում շչակներ են գործարկվելու

Արագածոտնի մարզի Դավթաշեն բնակավայրում սեպտեմբերի 5-ի ժամը 10:00-ին անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը:

Ըստ աղբյուրի՝ նույն օրվա ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն բնակավայրում անցկացվելու է նշված թեմայով վարժանք: Այստեղ ևս գործարկվելու է բնակավայրի շչակը:

ՀՀ ԱԻՆ-ը Դավթաշեն և Ներքին Սասնաշեն բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում