Ինչպես է Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի առողջական վիճակը

Ինչպես է Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի առողջական վիճակը

Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակի մոտ օգոստոսի 10-ին հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։

Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք՝ նորածինը հայտնաբերվել էր Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ՝ թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում