Հալաբյան 13-ի, բակերից մեկում, ծառի տակից պորտալարը կտրած նորածին երեխա են գտել

Հալաբյան 13-ի, բակերից մեկում, ծառի տակից պորտալարը կտրած նորածին երեխա են գտել

Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում