Կառավարության ֆինանսավորմամբ «Գարեգին Նժդեհ» կայարանում մեկնարկել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
Կառավարության ֆինանսավորմամբ Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մեկնարկել են շարժասանդուղքների փոխարինման և տեղադրման աշխատանքները։
Մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքներն իրականացնում են Երևանի մետրոպոլիտենի Էլեկտրամեխանիկական ծառայության մասնագետները։
«Նոր շարժասանդուղքների տեղադրումը կայարանի արդիականացման կարևոր փուլերից է՝ ուղղված ուղևորների հարմարավետության և սպասարկման որակի բարձրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Կարծիքներ