Չինաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի այն դեպքում, եթե չինական լրատվամիջոցների աշխատակիցները ստիպված լինեն լքել ԱՄՆ-ն
Չինական կողմը «վատագույն սցենարին» է պատրաստվել, որի դեպքում ՉԺՀ-ի բոլոր լրագրողները ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ն: Այդ դեպքում Պեկինը նույնպես պատասխան քայլեր կձեռնարկի, այդ թվում՝ ամերիկացի լրագրողների նկատմամբ, որոնք գտնվում են Հոնկոնգում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Global Times-ի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը:
«Հաշվի առնելով այն, որ ամերիկյան կողմը չի երկարաձգել չինացի լրագրողների վիզան, չինական կողմը պատրաստվել է վատագույն սցենրին, որի դեպքում չինացի լրագրողները ստիպված են լինելու լքել ԱՄՆ-ն: Այդ դեպքում չինական կողմը պատասխան հարված կհասցնի, այդ թվում ամերիկացի լրագրողների նկատմամբ, որոնք գտնվում են Հոնկոնգում»,- գրել է նա թվիթերյան իր էջում:
Այս տարի ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև սրվել էին կորոնավիրուսի թեման ԶԼՄ-ների կողմից լուսաբանելու հարցով հակասությունները: ԱՄՆ-ն չինական պետական մի շարք ԶԼՄ-ներից պահանջել էր կրճատել ամերիկյան տարածքում աշխատող լրագրողների թիվը, ինչը հանգեցրել էր չինական ԶԼՄ-ների 60 աշխատակիցների վերադարձին Չինաստան:
Կարծիքներ