Հյուսիսային Կովկասում Ռոսգվարդիայի մասնակցությամբ տարվա առաջին կիսամյակում ութ ահաբեկիչ է վնասազերծվել
Հյուսիսային Կովկասում Ռոսգվարդիայի մասնակցությամբ 2020թ.-ի առաջին կիսամյակում ութ ահաբեկիչ է վնասազերծվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Ռոսգվարդիայի մամուլի ծառայությանը հղումով:
Ինչպես նշվում է, այս ընթացքում Ռոսգվարդիայի ուժերը, իրավապահ այլ մարմինների հետ սերտ համագործակցության արդյունքում, հայտնաբերել և ոչնչացրել են ահաբեկչական ենթակառուցվածքների 31 օբյեկտ, ավելի քան 2 հազար միավոր զինամթերք, 27 ավիառումբ, 35 նռնակ, 632 ական: Բացի այդ, ուժայինները վնասազերծել են 18 ինքնաշեն պայթուցիկ սարք, ապօրինի շրջանառությունից առգրավել ավելի քան 250 միավոր հրազենային և որսորդական զենք:
«Ձերբակալվել են ավազակախմբերի 28 անդամ և հանցակիցներ, հետախուզման մեջ գտնվող ավելի քան 240 մարդ, այդ թվում՝ 8-ը միջազգային, իսկ 233-ը՝ դաշնային»,- նշել է գործակալության աղբյուրը:
Կարծիքներ