Անպարտելիությունն ինքդ քո մեջ է. Վիլեն Գաբրիելյան

Անպարտելիությունն ինքդ քո մեջ է. Վիլեն Գաբրիելյան

Բարի երեկո ընկերներ, եկել եմ ասեմ, որ մեկ է չեմ հոգնելու ասելուց, չի կարելի նման իրավիճակներում տրվել էմոցիաներին և ընկնել ծայրահեղությունների մեջ, ոչ մեկ չի ասել, որ հեշտ է լինելու, ուստի ինքներդ ձեզ հաղթաղարելով պետք է պահպանեք սառնասրտություն:

Եկել եմ ասեմ, որ չի կարելի նաև սարսափել, վախենալ կարելի է, դա բնական է, վախը կյանք տվող զգացմունք է, բայց չբալանսավորել այն, հանձնվել իրեն, որպեսզի ինքը տրանսֆորմածվի և դառնա սարսափ, ոչ մի դեպքում չի կարելի, դա կործանարար է:

Եկել եմ ասեմ, որ չի կարելի կարճ մտածել, մեր ամենամեծ խնդիրը հենց մեր կարճ կարծրատիպացած միտքն է, չեմ հոգնելու ասեմ մտքին ազատություն տվեք, դուրս եկեք կարծրտիպերից, դրանք հենց նպատակային էլ սերմանել են մեր մեջ՝ սկսված ցեղասպանված ազգի գենից վերջացած նրանով, որ բայրակթար կոչված ԱԹՍի դեմ անզոր ենք:

Եկել եմ ասեմ, որ չի կարելի տրվել դաշտ նետվող առաջին իսկ լուրին, որովետև պատերազմի հիմնական զենքը դա մարդկանց գիտակցություն է, որի վրա ազդելով փորձում են կոտրել ոգին, սփռել խուճապ և քաոս:

Եկել եմ ասեմ, թոթափեք էս հուսալքությունը և տխրությունը ձեր վրայից, մենք իրավունք չունենք հիմա կոտրվելու, որովհետև՝ հաջողությունը երբեք չի կարող լինել վերջնական, իսկ անհաջողությունը երբեք չի կարող լինել կործանարար, կարևորը շարունակելու խիզախությունն է:

Եկել եմ ասեմ, որ մեզ մարտական դիրքից ուժեղ մարդիկ ասում են՝ մենք ուժեղ ենք, մենք ամենինչ արեցինք ու դեռ անելիք ունենք, բայց մեր համար շատ կարևոր է, որ դուք ընդեղ ուժեղ լինեք, ոչ մեկին չզիջեք, որովհետև, եթե դուք ընդեղ ուժեղ եք, մենք այստեղ պինդ, ամուր, ուժեղ կանգնած ենք:

Եկել եմ ասեմ, որ ցիտում եմ պատերազմի ամենակարևորը օրենքը Սուն Ձզին ասում է՝ անպարտելիությունն ինքդ քո մեջ է, իսկ հաղթանակի հնարավորությունը թշնամու:

Եղեք՝ զու՜սպ, զգո՜ն, խելացի՜, սառնասի՜րտ, ձի՜գ, պի՜նդ, ամու՜ր, ուժե՜ղ, ինքնավստա՜հ, գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, և իհարկե պարտադիր կասկով, միասնական #ՀաղթելունԵնք

#Գրոհայինների_Բանակ
#ArmenianArmy
#ArtcakhStrong
#ArmeniaStrong

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը

Վիլեն Գաբրիելյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում