Այսօրվանից գործելու է Գեղանուշի կարի արտադրամասը. Դավիթ Դանիելյան

Այսօրվանից գործելու է  Գեղանուշի կարի արտադրամասը. Դավիթ Դանիելյան

Դավիթ Դանիելյանը գրում է.

2021-ին Գեղանուշի բնակիչների հետ հանդիպում ունեցա, որի ընթացքում բնակիչները բարձրացրին փոքրիկ արտադրամաս ունենալու հարցը: Խոստացա անպայման իրականացնել այդ նպատակը և այսօրվանից գործելու է Գեղանուշի կարի արտադրամասը:

Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, ովքեր ունեցան ներդրում շենքի գնման, վերանորոգման և տեխնիկայի ձեռքբերման գործում: Շնորհակալություն Իվանին կազմակերպչական աշխատանքի համար, շնորհակալություն Վարոս Վեզիրյանին աշխատակիցներին պատրաստելու համար:

Սիրելի աշխատակիցներ, ձեզանից է կախված արտադրամասի զարգացումը: Եթե կարողանաք տալ պատշաճ որակ` կունենաք շատ պատվերներ և կկարողանաք ընդլայնվել: Բարին երթ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում