Մանսուրյանի, Բորոդինի, Չայկովսկու երկերի կատարմամբ Երևանում հանդես կգա hայտնի ջութակահար Սերգեյ Դոգադինը

Մանսուրյանի, Բորոդինի, Չայկովսկու երկերի կատարմամբ Երևանում հանդես կգա hայտնի ջութակահար Սերգեյ Դոգադինը

 «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Սերգեյ Դոգադինը։ 

Ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի Սերենադը լարային նվագախմբի համար, Ալեքսանդր Բորոդինի Պոլովեցյան պարերը «Իշխան Իգոր» օպերայից, Պյոտր Չայկովսկու Ջութակի կոնցերտը ռե մաժոր երկ 35։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում կազմակերպված 17 համերգի ընթացքում հայ երաժշտասերներին իրենց կատարումները կնվիրեն մեծանուն երաժիշտները՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը, թավջութակահար Սթիվեն Իսերլիսը, ջութակահարներ Գիլ Շահամը, Գրաֆ Մուրզան և այլք։

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում