Ի՞նչն է սառեցրել քաղաքացի Գալստանյանը
Բագրատ Գալստանյանը երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կարելի է ասել պաշտոնապես ստանձնեց «քավության նոխազի» պարտականությունները։ Նա հայտարարեց, որ այս ընթացքում խորհրդակցել է Կաթողիկոսի և որոշ այլ հոգևորականների հետ և որոշել է սառեցնել հոգևորականի ծառայությունը և իրեն հռչակեց վարչապետի թեկնածու։
Ինքը, Գալստանյանը, լրագրողների հետ զրույցում նշել է․ «Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ»։ Թե ինչ է նշանակում Գալաստանյանի հակասական խոսքերը՝ ավելի հստակ՝ գուցե կբացատրեն հոգևորականները, եթե, իհարկե եկեղեցական կարգերում կա նման բացատրություն։ Չի բացառվում, որ Գալստանյանն ընդամենը ոտքերն է սառեցրել, հատկապես, որ առաջին հանրահավաքից հետո ոտքերի նկարն էր տեղադրել սոցցանցերում։
Իսկ, եթե լուրջ, ապա եթե Կաթողիկոսը համաձայնել է Գալստանյանի քաղաքական վոյաժներին, ապա դա՝ թերևս նշանակում է, որ եկեղեցին ձեռքերը լվանում է և «շարժման» հետագա ընթացքի ամբողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Գալստանյանը։ Սա՝ թերևս ձեռնտու է շարժման թիկունքում կանգնած հոգևոր և աշխարհիկ բոլոր տիկնիկավարներին։ Եթե շարժումը տապալվի, ապա բոլոր աշխարհիկ և հոգևոր մեղքերը կդնեն Գալստանյանի ուսերին, իսկ այն, որ շարժումը տապալված է՝ արդեն գիտակցում են թե՛ շարժման մասնակցիները, թե՛ նրանք, ովքեր որոշել էին սեփական քաղաքական շահերի համար վարկաբեկել Եկեղեցին։
Սակայն, եթե պատկերացնենք, որ շարժումը հաջողություն է արձանագրում, ապա որոշ ժամանակ անց Գալստանյանին կրկին կճանապարհեն հոգևոր հայրերի գիրկը, իսկ նրան խաղացնողներն արդեն կիրականացնեն այն՝ ինչի համար «վարձվել են»։ Բայց այս դեպքում Գալստանյանը կրկին կհայտնվի քննադատության թիրախում, որովհետև ակնհայտ է, որ շարժման կողմնակիցների զգալի մասը փողոց է դուրս եկել Գալստանյանին և ոչ թե նրա տիկնիկավարներին իշխանության բերելու համար։
Բագրատ Գալստանյանը բավական անհարմար իրավիճակում է հայտնվել, համենայնդեպս այդ իրավիճակում հայտնվել է սեփական կամքով և սեփական անձով էլ կրելու է ամբողջ պատասխանատվությունը։ Հատկապես, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նա ցույց տվեց, որ քաղաքականապես «մերկ» է, «մերկ» է թե՛ քաղաքական գիտելիքների, թե՛ շարժումներ ղեկավարելու առումով։
Ակնհայտ է, որ «շարժման» միակ զենքն ի սկզբանե եղել է սադրանքներ ու բախումներ հրահրելը, ինչին սակայն իշխանությունները և հանրության մեծամասնությունը արձագանքում է չափազանց զգուշավոր և մտածված, շատ լավ գիտակցելով, որ փողոցում հավաքվածներին ղեկավարողները դրսի պատվերով փորձում են քաոս և անկայունություն առաջացնել երկրում։
Կարծիքներ