Համայնքի ղեկավարի վերաբերյալ որևէ տվյալ չի ստացվել. ՆԳՆ-ն՝ Խոյում տեղի ունեցած միջադեպի մասին

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Խոյի համայնքապետն ու նրա եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին:
Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցմանը՝ ՆԳՆ-ից հայտնել են. «Մամուլում տարատեսակ մեկնաբանություններ կան տեղի ունեցած դեպքի և մասնակիցների շրջանակի վերաբերյալ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:
Ինչպես հայտնել ենք, մի խումբ անձանց միջև եղել է միջադեպ․ կան ձերբակալվալներ: Վերծանվել են տեսախցիկների տեսագրություններ, հարցաքննվել են մի խումբ անձինք: Նշված միջադեպին Արմավիրի մարզի Խոյ վարչական շրջանի ղեկավարի մասնակցության վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ տվյալ չի ստացվել»:
Կարծիքներ