Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Իրանը միշտ հստակ դիրքորոշում է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն, հաղորդում է ԱՊԱ-ն:
Նա նշել է, որ իրանական կողմը միշտ կապի մեջ է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ: Ս.Խատիբզադեն շեշտել է, որ Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորման համար:
Կարծիքներ