14 մահճակալ եւ բազմաթիվ բժշկական պարագաներ «Կոֆոեդ» հիմնադրամից՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը
Երևանի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը Դանիայի Կոպենհագեն քաղաքի հայ համայնքի «Դան-Արմեն» կազմակերպության կողմից (հիմնադիր Աննա Կարապետյան) առաջիկայում սոցիալական նոր ծրագերի իրականացման համար որպես հումանիտար օգնություն ստացված բժշկական նշանակության՝ ֆունկցիոնալ 14 մահճակալներ տրամադրեց ՀՀ Պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալին:
Միաժամանակ հոսպիտալին է տրամադրվել բժշկական տարատեսակ պարագաներ՝ ներարկիչներ (10 մլ, 20մլ, 30մլ, 50մլ, 100մլ), ասեղներ (0.50x16, 12x 40մմ) էլաստիկ կպչուն վիրակապ (ցինկի օքսիդով, Mepore, Mefix /self adhesive, Mefix, Fixomull), բամբակե վիրակապ (5x4մ), տարբեր չափերի կպչուն վիրակապեր, սպիրտի հիմքով անձեռոցիկներ:
#Հաղթելուենք
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հիմնադրամի խորհրդի նախագահ՝ Ձոնիկ Մարգարյանը:
Կարծիքներ