Սեդրակ Քոչարյանը կշարունակի կալանավորված մնալ

Սեդրակ Քոչարյանը կշարունակի կալանավորված մնալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է նրա կալանքի ժամկետը։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպանը։

Ավելի վաղ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել էր երկու ամսով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Քննչական կոմիտեն առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթների շրջանակում խուզարկություններ էր իրականացրել ընդհանուր առմամբ 17 հասցեներում։

Խուզարկությունների ընթացքում առգրավվել էին քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ։ Մի շարք ընկերությունների գործող և նախկին տնօրենների նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում