Անվտանգության զգուշացում՝ կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար
AM-CERT-ը միանում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի և այլ տարածաշրջանների կիբեռանվտանգության մարմինների նախազգուշացմանը՝ PHP ծրագրավորման լեզվում հայտնաբերված երկու կրիտիկական խոցելիության վերաբերյալ։
PHP-ն լայնորեն կիրառվում է կայքերի և առցանց ծառայությունների, այդ թվում՝ WordPress, Nextcloud, Roundcube և Moodle հարթակների աշխատանքում։
Այս խոցելիությունները կարող են oգտագործվել սերվերում հեռակա կարգով վնասակար կոդ գործարկելու նպատակով և այդ միջոցով գողանալ տվյալներ, անջատել կայքը կամ հասանելիություն ստանալ կազմակերպության ցանցին։
Ի՞նչ անել։
Նույնականացրեք ձեր ցանցում առկա PHP-ով աշխատող համակարգերը։
Հնարավորինս շուտ տեղադրեք անվտանգության վերջին թարմացումները կամ սահմանափակեք վեբ կայքի հասանելիությունը համացանցից (https://www.php.net/archive/2026.php):
Մշտադիտարկեք ձեր կայքի անվտանգության լոգերը՝ կասկածելի ակտիվությունը հայտնաբերելու նպատակով։
Եթե ձեր կայքը սպասարկում է այլ ծրագրավորող կամ հոսթինգ ընկերություն, ապա համոզվեք, որ նրանք տեղյակ են այս զգուշացման մասին։
Եթե պարզապես այցելում եք կայքեր՝ քայլեր ձեռնարկելու կարիք չկա։


Կարծիքներ