Հայաստանը չի մերժում Ադրբեջանի առաջարկները, պարզապես դրանց շուրջ հետագա բանակցությունները պատկերացնում է Մինսկի խմբի ձևաչափում՝

Հայաստանը չի մերժում Ադրբեջանի առաջարկները, պարզապես դրանց շուրջ հետագա բանակցությունները պատկերացնում է Մինսկի խմբի ձևաչափում՝

Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, Բաքուն հրապարակել է Հայաստանին ներկայացված առաջարկների հինգ կետերը։  Սակայն  ավելի վաղ հայտնել էինք, որ  Հայաստանը դիմում է Մինսկի խմբին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այս մասին ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել.

Փաստացի ստացվում է, որ

Հայաստանը, պատասխանելով Ադրբեջանի փոխանցած 5 կետանոց առաջարկին, նախատեսում է կարգավորման գործընթացը տեղափոխել միջազգային հարթակ և որպես միջնորդ ներգրավել Մինսկի խմբին։

Քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանը նպատակահարմար է գտնում գործընթացը իրականացնել միջազգային հարթակում՝ միջնորդների ներգրավմամբ։

Հայաստանը չի մերժում Ադրբեջանի առաջարկները, պարզապես դրանց շուրջ հետագա բանակցությունները պատկերացնում է Մինսկի խմբի ձևաչափում՝ համանախագահող Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ։

ՀՀ ԱԳՆ կողմից Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի վրա հղում կատարելը նպատակ ունի վերահաստատել, որ Հայաստանը չի պատրաստվում անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին միջազգային փաստաթղթերի դրույթները և ապագա բանակցություններում կողմնորոշվել միայն տարածքային ամբողջականության սկզբունքով։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

Ադրբջանի ներկայացրած 5 կետերի մասին

Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ Ադրբեջանի առաջարկած 5 կետերին, որոնք բխում են միջազգային իրավունքի դրույթներից։ Սակայն պետք չէ անտեսել միջազգային իրավունքի այն դրույթները, որոնք կարող են չհամընկնել այս կամ այն կողմի շահերին։

Հայաստանը երբեք տարածքային հավակնություններ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ և ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ Հայաստանը համոզված է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը պետք է դիտարկել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցից առանձին։

Հայաստանը երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել Ադրբեջանին և չի ներկայացնելու։

Հայաստանը կողմ է ինչպես սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկին, այնպես էլ՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ինչի մասին Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում