Վեդու մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոռ Սահակյանը Ֆինլանդիայում ծանրամարտի առաջնությանը նվաճել է 3 ոսկե մեդալ

Վեդու մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոռ Սահակյանը Ֆինլանդիայում ծանրամարտի առաջնությանը նվաճել է 3 ոսկե մեդալ

Մ. Վարդանյանի անվան Վեդու քաղաքային մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոռ Սահակյանը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ը Ֆինլանդիայում անցկացվող Եվրոպայի մինչև 23տ ծանրամարտի առաջնությանը գրավել է 1-ին հորիզոնականը՝ նվաճելով 3 ոսկե մեդալ։

Մարզական հաջողություն է գրանցել նաև Արարատ քաղաքից Կարեն Բարսեղյանը: Մարզիկը սեպտեմբերի 9-13-ը Ուկրաինայի Մերիտոպլ քաղաքում մասնակցել է ուժային եռամարտի Սև ծովի գավաթի առաջնությանը և երկամարտում, բարձրացնելով 335 կգ, գրավել առաջին տեղը: Կարենը սահմանել է ռեկորդ՝ WPL վարկածով:

Մարզպետարանը շնորհավորում է մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում