Արևիկը գազ կունենա

Արևիկը գազ կունենա

Մեկնարկել են Արևիկ համայնքի նոր բնակեցված թաղամասի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 28-րդ և 30-րդ փողոցների գազաֆիկացման ծրագրով նախատեսված աշխատանքները:

 Ըստ Արմավիրի մարզպետարանի՝ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 703 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 11 մլն 351 հազարական դրամ:

 Արևիկում 2019 գծմ երկարությամբ գազատարի կառուցման ծրագիրը կնպաստի շահառու հանդիսացող 60 տնտեսության կողմից բնակարանների ջեռուցման, ջերմատների շահագործման, կենցաղային ամենատարբեր խնդիրների լուծման նպատակով էլեկտրաէներգիայի անհամեմատ մեծ ծախսերի կրճատմանը` բնակիչների խնայողությունները հասցնելով 30%-ի:

Ծրագրի արդյունքում, բացի այն, որ կլուծվեն բնակչության կենցաղային խնդիրներն ու կբարելավվեն բնակկոմունալ պայմանները, նաև միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով հնարավորություն կստեղծվի արտադրական և ֆերմերային տնտեսությունների գործունեության կազմակերպման համար:

 Գազաֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծվել է 10-ը ժամանակավոր աշխատատեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում