Էրդողանը կրկին հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին

Էրդողանը կրկին հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին

Թուրքիան կարևոր է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը: Риа новости-ի հաղորդմամբ՝ այս կարծիքը ևս մեկ անգամ հայտնեց հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը՝ երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ:

«Մենք կարևոր ենք համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, ներառյալ Ղրիմի տարածքը, որի միացումը ՌԴ- մենք չենք ճանաչում: Անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար», - ասել է Թուրքիայի նախագահը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում