Ջոնսոնը և Բայդենը մարդու իրավունքների պահպանումը «Թալիբան» շարժման ճանաչման պայման են անվանել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը համաձայնեցին, որ «Թալիբան» արմատական շարժման միջազգային ճանաչումը պետք է լինի համակարգված և ոչ թե անվերապահ: Ըստ ТАСС-ի՝ այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ջոնսոնի խոսնակը՝ Վաշինգտոնում երկու քաղաքական գործիչների բանակցություններից հետո:
Ջոնսոնը եւ Բայդենը դիվանագիտական այսպիսի մոտեցումն անվանել են Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը կանխելու ամենաարդյունավետ միջոցը: «Աֆղանստանն ավելի լավը դարձնելու համար իրենց կյանքը տվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցը մեր տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական և հումանիտար գործիքների օգտագործումն է՝ կանխելու հումանիտար ճգնաժամը և պահպանելու այն, ինչ ձեռք է բերվել Աֆղանստանում», - ասել է Բրիտանիայի վարչապետը:
Կարծիքներ