Ինչպես հովանալ շոգ եղանակին առանց օդորակիչի. օգտակար խորհուրդեր

Ինչպես հովանալ շոգ եղանակին առանց օդորակիչի. օգտակար խորհուրդեր

Անոմալ շոգերից պաշտպանվելը մեծ խնդիրներ է առաջացնում: Ոչ սովորական  խորհուրդներ այն մասին, թե ինչպես արագ սառեցնել բնակարանի կամ տան օդը, ինչ անել առանց օդորակիչի կամ օդափոխիչի։

Այս տարի շատ շրջաններում սահմանվեց անոմալ շոգ: Նման ջերմաստիճանի պայմաններում մարդկանց ինքնազգացողությունը վատանում է, այն հղի է արևահարության վտանգով: Իրավիճակն ավելի է վատթարացնում այն հանգամանքը, որ պանելային շենքերը, որոնք հիմա ավելի շատ են, քան քարե շենքերը, ավելի շուտ են տաքանում: Իսկ եթե բնակարանում առաստաղը ցածր է, պատուհանները քիչ, սենյակները փոքր, ապա շոգն ավելի սուր է զգացվում: Իսկ երբ բնակարանը գտնվում է վերջին հարկում, անմիջապես շիկացած տանիքի տակ, և վերևում չկա տեխնիկական շինություն, տոթն ուղղակի անտանելի է: Բայց եթե չկա օդորակիչ կամ օդափոխիչ, գոյություն ունեն սենյակը հովացնելու մի քանի այլ էֆեկտիվ մեթոդներ:

Փակեք լույսը
Ամենաարագ և հասարակ միջոցը սենյակ ներթափանցող լույսը փակելն է: Դրա համար ընդամենը պետք է փակել վարագույրները կամ շերտավարագույրները նույնիսկ ամպամած եղանակին: Այդ դեպքում ջերմաստճանը կարող է նվազել մի քանի աստիճանով:
Վարագույրներ և շերտավարագույրներ
Ջերմային /ինֆրակարմիր/ ճառագայթը շինություն է ներթափանցում ոչ միայն արևի ուղիղ ճառագայթների միջոցով, այլ նաև նոսրացած ամպերի արանքից: Անդրադարձելու համար այդ ճառագայթը, վարագույրները պետք է լինեն հաստ և բաց գույնի, քանի որ այն ավելի լավ է հետ մղում լույսը: Վարագույրները պետք է փակ պահել առավոտյան և ցերեկը, իսկ գիշերը, ընդհակառակը, բացել: Ընդ որում, կտորային կամ մետաղական շերտավարագույրները առավել էֆեկտիվ են կատարում այդ առաջադրանքը և պահում են լույսի մոտ 90 տոկոսը: Ընդհանրապես, մթեցումը ոչ միայն պաշտպանում է բնակարանը արևի ներթափանցող  ճառագայթներից, այլ նաև թույլ չի տալիս տաքանալ  էլեկտրական սարքավորումներին, գորգերին , այսինքն այն իրերին, որոնցից ևս բարձրանում է օդի ջերմաստիճանը: լուսամուտները պետք է վարագույրներով փակել առավոտյան ժամը ութից, կամ ավելի վաղ:
Ապակիների մգեցումը թաղանթով
Շինությունները հով պահելու համար լավ միջոց է ապակիների մգեցումը լույսն անդրադարձնող  հատուկ ժապավեններով: Դրանց գնման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել լուսաթափանցության, ինֆրակարմիր ճառագայթների անդրադարձման մակարդակի վրա: Դրանցից է կախված, թե որքան լույս կներթափանցի սենյակ, այդ թվում նաև ձմռանը, որովհետև ժապավենը սովորաբար մնում է պատուհաններին, իսկ ցուրտ ժամանակ այնքան էլ լավ չի լինի, եթե արևի ճառագայթներն ընդհանրապես  չտաքացնեն բնականարնը: Որքան լավ ժապավենը անդրադարձնի արևի ճառագայթները, այնքան հով կլինի:

Փայլաթիթեղի կիրառում
Փայլաթիթեղը ևս լավ է պաշտպանում շինությունը բարձր ջերմաստիճանից: Դրա համար պետք է գնել 5 կամ 6 մետրանոց գլանափաթեթ և փակցնել պատուհաններին ներսի կողմից: Նման մեթոդը առավել պետքական է, եթե պատուհանները դեպի հարավ են նայում, որտեղ շոգն ավելի ինտենսիվ է զգացնել տալիս: Փայլաթիթեղի միակ բացասական կողմը էսթետիկ բաղադրիչն է, սակայն միշտ էլ կարելի է փակել պատուհանները վարագույրներով և այն տեսանելի չի լինի:

Շինության օդափոխում
Շինության ճիշտ և սիստեմատիկ օդափոխությունըևս կարող է օգնել պաշտպանվել շոգից:Այն պետք է կատարել առավոտյան և գիշերը որոշակի ժամերի: Ընդ որում  բնակարանում միջանցիկ քամին բարձրացնում է հիվանդանալու հավանականությունը, այդ պատճառով լավ կլինի այն չառաջացնել:

Ցերեկը
Ցերեկը տունն օդափոխելը սխալ է, քանի որ դրսից ներթափանցում է տաք օդը, իսկ սառը, դուրս է գալիս: Դրա պատճառով օրվա ընթացքում , հատկապես  12-16 ընկած ժամանակահատվածում, երբ արևն առավել ակտիվ է, պատուհանները պետք է փակ պահել: 

Գիշերը
Ամենասառը ջերմաստիճանը առավոտյան 4-ից 7-ն է, և հենց այդ ժամանակահատվածում էլ պետք է բացել պատուհանները: Այդքան վաղ չարթնանալու համար, այն կարելի է անել քնելուց առաջ և փակել մինչև ժամը ութը: Եթե դրսում  ավելի տաք է, քան բնակարանում, ապա պետք  չէ  այն օդափոխել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում