Կադիրովը 1 մլն դոլար պարգև է խոստացել ուկրաինական 2 գումարտակների տեղակայման վայրերը հայտնողին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է 1 միլիոն դոլարի պարգև՝ Ուկրաինայում երկու կամավորական գումարտակների գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրելու համար։ Telegram-ի իր ալիքում նա նշել է, որ այդ միջոցները պատրաստ է նվիրաբերել բարերարը:
«Ես հայտարարում եմ մեկ միլիոն դոլար պարգև նրան, ով կասի, թե որտեղ են գտնվում այս այսպես կոչված «Շեյխ-Մանսուրովի» և «Դուդաևի» գումարտակները»,- ասել է նա ձայնային հաղորդագրության մեջ։ Կադիրովը մանրամասնել է, որ կա բարերար, ով պատրաստ է նվիրաբերել այս գումարը։
«Մենք չպետք է նրանց բաց թողնենք, պետք է ոչնչացնենք»,- հավելել է նա։
Ավելի վաղ հանրապետության ղեկավարը հայտնել էր, որ Չեչնիայի հատուկ նշանակության ջոկատները, որոնք մասնակցում են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությանը, սկսել են աշխատանքը Լուգանսկում վարձկան խմբավորումների վերացման ուղղությամբ։ Ըստ Կադիրովի, «դրանք այժմ հիմնականում ներառում են այսպես կոչված իչկերյան, վրացական եւ այլ հանցագործ գումարտակներ»։
Կարծիքներ