Խտրականության դեմ պայքարը պետք է ընդգրկի նաև առողջապահությունն ու զբաղվածությունը․ Թորոսյան

Խտրականության դեմ պայքարը պետք է ընդգրկի նաև առողջապահությունն ու զբաղվածությունը․ Թորոսյան

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը Հաագայում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի 5-րդ գլոբալ համաժողովի շրջանակում անցկացված նախարարական քննարկմանը։

«Պարտավորություններից դեպի հաշվետվողականություն․ կառավարության առաջնորդությունը գործնականում» խորագրով քննարկման ընթացքում Թորոսյանն ընդգծել է, որ խտրականության դեմ պայքարը պետք է համապարփակ լինի՝ ընդգրկելով մարդու իրավունքների պաշտպանությունը, առողջապահությունը, զբաղվածությունն ու սոցիալական պաշտպանությունը։

Նախարարը կարևորել է պետական գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը, կանխարգելման ծառայությունների զարգացումը, աշխատաշուկայում խտրականության վերացումը և քաղաքացիական հասարակության հետ սերտ աշխատանքը։

Թորոսյանն անդրադարձել է նաև կրթության պակասի և խտրականության դրսևորումների միջև կապին՝ ընդգծելով իրազեկվածության բարձրացման և կրթական հաստատություններում նպատակային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում