Գողություններ Վանաձորի խանութներից. տղամարդը հափշտակել էր դրամապանակներ, գումար, պայուսակ
Ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 37-ամյա մի բնակիչ Վանաձոր քաղաքում գողություններ է անում:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 20-ին կասկածվողը Սպիտակի Ավետիսյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին:
Պարզվել է, որ նա 2021 թվականի հուլիսից մինչև այս տարվա մարտ ամիսը Վանաձոր քաղաքի հինգ խանութից գաղտնի հափշտակություններ էր արել: Թիրախը խանութների ապրանքը չէր: Օգտվելով աշխատակիցների անուշադրությունից՝ կա՛մ դրամարկղերի փողն էր գողանում, կա՛մ աշխատակիցների պայուսակներն ու դրամապանակները:
37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Կարծիքներ