Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց գաղտնի քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ՝ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 0:

Հիշեցնենք, որ Սևակ Միքայելյանի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում