Միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար 2026-ի առաջին 9 ամիսներին տրամադրվել է 320 մլն դոլար. Փաշինյան

Միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար 2026-ի առաջին 9 ամիսներին տրամադրվել է 320 մլն դոլար. Փաշինյան

Առողջության ապահովագրության համակարգի առաջին 9 ամսվա տվյալների համաձայն՝ 65+ տարիքի 26,914 թոշակառու օգտվել է 1 մլն դրամ և ավելի ծառայություններից, այսինքն՝ դա կարող է լինել 1 մլն, 2 մլն, 3 մլն, 4 մլն դրամ, իսկ 500,000 դրամ+ ծառայությունից օգտվել է 62,116 կենսաթոշակառու: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 29-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանուր առմամբ բոլոր խմբերից 97,582 մարդ օգտվել է 500,000+ արժեքով ծառայություններից: Սա ակնհայտ է դարձնում, թե ինչքան կարևոր է մարդկանց կյանքի համար այս բարեփոխումը, որ տեղի է ունեցել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 4 մլն դրամ և ավելի ծառայությունից օգտվել է 65+ տարիքի 2021 անձ:

Փաշինյանն ընդգծեց՝ Առողջության ապահովագրության համակարգի ներդրումը շատ մեծ և կարևոր բարեփոխում է, ապա հիշեցրեց, որ միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար, 2026 թվականի առաջին 9 ամիսների տվյալների համաձայն, 320 մլն դոլար՝ 117 մլրդ դրամից ավելի է ծախսել:

Նաև նշվեց, որ մինչ այժմ առողջության ընդհանուր ապահովագրության շահառուների թիվը 1,7 մլն էր, իսկ հունվարի 1-ից կդառնա մոտ 2 մլն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում