Թայվանում ջրհեղեղների հետևանքով 4 մարդ է զոհվել
Չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, զոհվել են, իսկ երկու անչափահ անհետ կորած են համարվում Թայվանի հյուսիսում հեղեղված գետն ընկնելու հետևանքով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Taipei Times-ին:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին, երբ 16 մեծահասակներից և 15 դպրոցականներից բաղկացած խումբը կազմակերպված ճամբար էր մեկնել Սինբեյ քաղաքի մերձակայքում: Հետդարձի ճանապարհին վեց մարդ շեղվել է երթուղուց և ջրի հոսքի հետևանքով քշվել Բաիշի գետը:
Կիրակի փրկարարները հայտնաբերել են չորս զոհերի մարմինները, իսկ կորած երեխաների որոնումները շարունակվում են: Դատախազությունը կարգադրել է սառեցնել տուրիստական ընկերության ակտիվները, որը վատ եղանակին ուղևորություն էր կազմակերպել և ստուգում է դրա գործունեությունը:
Կարծիքներ