Նոր Զելանդիան 1.3 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի կլիմայի փոփոխությունից տուժած երկրներին
Նոր Զելանդիայի կառավարությունը 1.3 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի՝ կլիմայի փոփոխությունից տուժած երկրներին աջակցելու համար: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նոր Զելանդիայի կառավարության ղեկավար Ջասինդա Արդերնին:
Արդերն ասել է, որ դրանով Նոր Զելանդիան կնպաստի կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին և օգնություն կտրամադրի ցածր եկամուտ ունեցող երկրներին:
«Մենք պետք է մեծացնենք օգնությունը Խաղաղօվկիանոսյան երկրներին, մեր հարևաններին, որոնք գտնվում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում և ունեն աջակցության մեծ կարիք», - ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Ակնկալվում է, որ ամբողջ ֆինանսավորումը կփոխանցվի հավասար մասերով չորս տարվա ընթացքում՝ 2022 -ից 2025 թվականներին:
Կարծիքներ