Մոսկվա-Երևան 2 չարտերային չվերթ կիրականացվի
Հուլիսի 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթները: Դրանք կմեկնարկեն ժամը 18։00-ին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Նշված չվերթիների տոմսերը Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին կարող են ձեռք բերել դեսպանությունում 3770-ից մինչև 4279-ը համարի ներքո գրանցված քաղաքացիները՝ ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն:
Դեսպանությունը հիշեցնում է, որ ավիատոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Կարծիքներ